Այո՜, մենք արեցի՜նք դա։ “Նետոյի Առասպելը” արդեն հասանելի է

Այո՜, մենք արեցի՜նք դա։ “Նետոյի Առասպելը” արդեն հասանելի է

Այո՜, մենք արեցի՜նք դա։ “Նետոյի Առասպելը” արդեն հասանելի է  AppStore-ից և Google Play-ից անվճար ներբեռնման համար։

Դե ինչ, մոտենում ենք մեր յուրահատուկ ուղևորության առաջին մասի ավարտին։ Մենք ջանասիրաբար աշխատեցինք բոլոր վերջնաժամկետներին հասցնելու համար, սովորեցինք աշխատել որպես մեկ թիմ և ստեղծեցինք մի խաղ, որով հպարտանում ենք։ Անհամբեր սպասում ենք այն ձեզ ցույց տալուն։
“Նետոյի Առասպելը” 3D խաղ և ինտերակտիվ կոմիքս է (հասանելի է առցանց), որը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Խաղացեք խաղը Սևանի հետ  և բացահայտեք Նետոյի ֆանտաստիկ աշխարհը։  Համաքաղաքացիների օգնությամբ մասնակցեք քվեստերին և լուծելով գլուխկոտրուկներ բարելավեք աշխարհը և ձեզ շրջապատող մարդկանց կյանքը։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնի մեր բոլոր կոլեգաներին և Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակությանը այս ամբողջ ընթացքում մեզ աջակցելու համար։
Մեր հաջորդ քայլը կլինի խաղը Հայաստանով մեկ տարածելը։ Փնտրե՜ք մեզ բոլոր մոտակա քաղաքներում։