Արդեն տեսել եք Նետո թիմի անդամների տարօրինակ դիմանկարները այստեղ՝ talesofneto.eu կայքում․․․ ժամանակն է ծանոթանալ այն տաղանդավոր անձի հետ, ով ստեղծել է դրանք։

Դիմավորեք Էլենին՝ մեր կապույտ մազերով թիմակցին։

(Հ․Գ․՝ մենք շշուկներ ենք լսել, որ ԹՈՒՄՈ-ում մեր թիմն անվանում են “գունավոր մազերով աղջիկների թիմ”․․․ բայց մեր թիմում տղաներն էլ են շատ)։

Նկարների հեղինակին ճանաչելու համար տեսեք Էլենի աշխատանքներից մի քանիսը։ Էլենն ունի առանձնահատուկ ոճ, որը միանգամից աչքի է ընկնում գունային գամայի շնորհիվ։

tumblr_oiw1nfGGUX1vhb40ro1_1280tumblr_oh3vlhbTG41vhb40ro1_1280

Ինչպես և մեր թիմի անդամներից շատերը, Էլենը նախկինում ԹՈՒՄՈ ուսանող է եղել։ Այժմ նա սովորում է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայում։

“Կցանtumblr_oogxrjD0tL1vhb40ro1_1280կանայի աշխատել մի խաղի դիզայնի վրա, որը կդառնա աշխարում լավագույններից մեկը (իհարկե, մենք հույս ունենք, որ դա հենց “Նետո Մոլորակի Առասպելը” կլինի)։ Հուսով եմ ՝ կդառնամ հանրաճանաչ նկարիչ և իմ թողած աշխատանքների շնորհիվ կապրեմ դարեր։ Նաև կցանկանայի որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, հատկապես կրթական համակարգի վրա” — ասում է Էլենը։

Մենք իսկապես հուսով ենք, որ մեր թիմը լավ սկիզբ կլինի Էլենի ապագա նվաճումների համար։ Շատ հպարտ ենք։

Էլենի մնացած աշխատանքներին ծանոթանալու համար այցելեք նրա կայքը՝  rwryt.com։