Վայելեք՝ Նետոյի UI-ը

Վայելեք՝ Նետոյի UI-ը

Ձեզ ենք ներկայացում “Նետո Մոլորակի Առասպել”-ի առաջին մակարդակի UI-ի Նախնական տարբերակներից մեկը։ Մեր ուսանողներն և թիմի անդամները աշխատում են  միասին ստեղծելու պարզ, մաքուր ինտերֆեյս, որը լավ կաշխատի փոքր և մեծ սարքերի վրա։

Խաղի գլխավոր մենյուն Սևանի օրագրի՝ տարիներ առաջ պապիկի թողած ժառանգության տեսքով է։ Օրագրի մեջ կան շատ գաղտնիքներ այն մասին, թե ինչպես է Նետոյի Մոլորակը հայտվել այս վիճակում։ Սեղմեք “խաղալ” կոճակը սկսելու համար։ (իհարկե երբ խաղը պատրաստ լինի․․․)